ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Հոգեհանգիստ

Հոգեհանգիստ
09.04.2025 | 14:42

Վա՜յ, մամա ջան, «Արա, էս ու՞ր ենք ընկել, էս ու՞ր ենք ընկել...»։

Հա՜յր իմ մեղավոր, Մա՜յր իմ կորուսյալ, Աստծո լքյալ ի՜մ ժողովուրդ...

Աննան արդեն Մատենադարանում ա, Հայոց ռահվիրաներին վարպետեւթյան դասեր է տալիս` «Կրթությունը նորաձև ա» թեմայով։

Մղձավա՜նջ ...

Հնադարյա մատյանները` հեչ,

բազմադարյա մագաղաթները` հեչ,

ծաղկանկար ձեռագրերը` հեչ,

Աստվածատուր գրիչները հեչ,

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը` հեչ, Պատմահայր Մովսես Խորենացին` հեչ,

ոսկե դարով օծված Հայրերը` Կորյունը` հեչ,

Կողբացին` հեչ,

Ագաթանգեղոսը` հեչ,

Եղիշեն` հեչ,

Նարեկացին` հեչ,

մեծ ու պուճուր մնացած «հեչերը»` հեչ...

Աննան, թագավորակին ԱՆՆԱՆ...

ԱՆՆԱ֊...

Վրաց Թեյմուրազ արքայի որդի Հերակլ երկրորդի թագավորաքույր, արքայադուստր գեղանի,֊ մտքովս մի ուրու անցավ, հրաշապատում մի զմայլանք...

Սայաթ-Նովեն էլ չկա, որ ծունկի իջնի ու քյամանչան զլի` «Ամեն սազի մեչը գոված...» հանգով ու վանկով...

Թեկուզ և միջի կրթությնունը չտեսած, գիտությունն ու իմաստնությունը չվայելած, բայց և նրա տեսքով ու մարմնով հմայված, թեկուզև լիներ` պատառոտված ջինսով, կամ էլ նպատակասլաց գրգռաճեղքով, միևնույնն է, «օսկե փնջան էր նրա համար» ...

«Մի քիչ կամաց գնա գոզալ,-կասեր գովքի մեծ սիրահարը,-աշխարհն ում է մնացել, որ ինձ ու քեզ մնա` գոզալ...»։

Բա` ոգորումները, ոգորումները, պեծկլտուն աչքերը, հրեուհուն վայել խուճուճ մազերը, ուսման ծարավով տոչորվող շուրթերը, գիտությամբ ու կրթությամբ ճառագող բոլորուն ճակատը...

Տեսնես էս վերջերս Աննային ի՞նչ մեղու է կծել...

Կա, չկա, քնել` վեր է կացել ու երազում Անդերսենի Անճոռնի ճուտիկը տեսել...

Որոշել էր նրան գերազանցել, մանավանդ, որ տեսքով մարդանման է, կտուցն էլ` համենայն դեպս դեղին չի։ Վճռել էր, որոշել և հրեից փեսայի օրհնությամբ, աջակցությամբ, գիտության ու կրթության մեշոկը շալակն առել։

ՈՒրիշ շլակտարներ էլ ունեին, բայց ուզեցել էր, որ ժողովուրդը գիտության կաճառը հատկապես իր նազենի ուսերին տեսնի։

Եվ սկսվել էր մարաթոնավազքը` համերգասրահներուվ, մարզերով, դպրոցներով, ինստիտուտներով, Համալսարանով... Մինչև հասել էր Մատենադարան...

Տե՜ր Աստված, էս ի՞նչ հրոզմունք ա, էս ի՞նչ փորձանք ա...

Բախտ իմ դժխեմ...

Հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին, մեր լեշ մարմնին, որդնող գաղափարներին...

Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, թագավորդ ու թագավորակինդ մանուկ են մտոք` լաց, կոծ,կական, շիվան, Մողոք, հեկեկանք, հեծկլտոց, հոգեվարք...

Կիրքը այլևս հանգած է, ոգին կոտրված, հույսը մարած, հավատը պաղած, հոգին լուռ է` հանգիստ, խաղաղ, անշարժ ու անշունչ`

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ Է...

08.04.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4436

Մեկնաբանություններ